կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-14 17:38
Քաղաքական

Պուտինը չի բացառել Ռուսաստանում ինտերնետային հսկաների գործունեության սահմանափակումը

Պուտինը չի բացառել Ռուսաստանում ինտերնետային հսկաների գործունեության սահմանափակումը

Ռուսաստանն արհեստականորեն չի սահմանափակի երկրում ինտերնետային հսկաների աշխատանքը՝ ստեղծելով խնդիրներ ռուս օգտատերերի համար, սակայն թշնամական գործողությունների դեպքում ստիպված կլինի արձագանքել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք ոչինչ չենք սահմանափակի, քանի դեռ մերը չունենք: Եւ կսահմանափակենք՝ ելնելով միայն ին-որ կոնկրետ իրավիճակներից»,-ասել է Պուտինը ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 10-ին:

ՌԴ նախագահի կարծիքով՝ ինտերնետային ընկերությունները կսկսեն այլ վարքագիծ դրսեւորել, երբ կտեսնեն, որ նրանց այլընտրանք կա:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանում կան գործիքներ՝ օրինակ բերելով Յանդեքսն ու Սբերբանկը՝ նշելով, որ լավ հեռանկարներ ունեն:

Նախագահն ասել է. «Մենք կզբաղվենք դրանով: Սակայն մենք չենք անի ոչինչ, որը կստեղծի խնդիրներ մեր քաղաքացիների եւ օգտատերերի համար: Սակայն հարձակումներն, իհարկե, մենք անպատասխան չենք թողնի: Հուսով եմ, որ նրանք նույնպես դա կհասկանան, երբ սկսեն կորցնել շուկայում մենաշնորհը»: