Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրատվամիջոցներից մեկում հանդիպեցի մի հոդվածի, որտեղ ներկայացվում էր, թե որքան լարված են Նիկոլի ու քաղաքապետ Հայկի հարաբերությունները: Որ պատեհ-անպատեհ նա հայհոյում է Հայկին եւ բարձրաձայնում Հայկին քաղաքապետ դարձնելու սխալ լինելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղելավար Ռուսլան Բաղդասարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Որ Հայկ Մարությանը Երեւանի վատագույն քաղաքապետն է եւ ձախողել է մեր քաղաքի կառավարումը, խոսել եմ երկու տարուց ավելի: Որ մշտապես պահանջել եմ քաղաքապետի հրաժարականը երեւանցիներին խաբելու համար, իմ կողմից եղել են բազմաթիվ հարցազրույցներ եւ հրապարակումներ: Հրաժարականի տրամաբանությունս նրանում էր, որ Երեւանում կայանային նոր ընտրություններ՝ ոչ էյֆորիկ վիճակում:
Իսկ ի՞նչ իրավիճակ ունենք հիմա.
կա երկու տարբերակ՝
առաջինը, Հայկի հրաժարականի դեպքում, ընտրել ավագանու անդեմ ուսապարկերից մեկին ( քպ-ականներն են իրենց ցուցակներով ընտրվածներին համեմատում ուսապարկերի հետ): Այդ դեպքում Երեւանից կմնան փլատակներ՝ Հայկ Մարությանից հետո դա կլինի վերջնական հարված Երեւանին՝ մեր քաղաքին նիկոլը նոկաուտի կենթարկի:
Երկրորդ տարբերակը նոր ընտրություններն են: Ինչպես գիտենք բոլոր պետություններում ընտրություններ անցկացնելը սթրես է պետության համար: Ինչքան ամուր է պետական համակարգը, այնքան այդ սթրեսը պետությունը թեթեւ է տանում:
Արդյո՞ք մեր պետական համակարգն ամուր է, միանշանակ ո՛չ:
Այսինքն նոր ընտրության տանելով՝ նիկոլը նոկաուտի կենթարկի ամբողջ պետությունը:
Էնպես որ նիկոլը թող ոչ մի տեղ չփնտրի արկածախնդրություն, որովհետեւ բոլոր պրոբլեմների լուծումները սկսվելու են իր իսկ հրաժարականից հետո:
Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին, մի անգամ ասել եմ իր անելիքները.
1. մեր հանրությունից ներողություն է խնդրում սեւ-սպիտակ թեզը առաջ քաշելու համար:
2. հենց ինքն է հրապարակային պահանջում իր «երբեմնի» ղեկավարի հրաժարականը:
3. մասնակցում է Արցախի ու մեր ամբողջ հայրենիքի համար քաղաքացիական անհնազանդություններին, չէ՞ որ 50 դրամի համար ինքը դա անում էր:
Հիմա հարց Հայկ Մարությանին՝ 50 դրամն է քեզ համար թանկ, թե՞ հայրենիքը»: