կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-03 13:02
Քաղաքական

«Ճի՞շտ է, որ կառուցապատողներին կամազ ես առնել տվել, բա բյուջեի փողերով առած կամազներն ո՞ւր են». Ռուսլան Բաղդասարյանը՝ քաղաքապետին

«Ճի՞շտ է, որ կառուցապատողներին կամազ ես առնել տվել, բա բյուջեի փողերով առած կամազներն ո՞ւր են». Ռուսլան Բաղդասարյանը՝ քաղաքապետին

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով փաստին, որ քաղաքապետը նախկին իշխանություններին մեղադրում է շուկայականից ցածր գնով հողատարածքներ վաճառելուն, և նոր իշխանության կողմից իրականացվող կոռուպցիայի օրինակ է ներկայացրել։

Նա, մասնավորապես, նշել է.

«Արդեն մի տարի է լրահոսը ողողված է քաղաքային նախկին իշխանությունների կոռուպցիոն սկանդալներով՝ հող են վաճառել շուկայականից էժան գնով ։ Նախ տեղյակ ե՞ք ,որ ճիշտ աճուրդ կազմակերպելիս պետք է գործակից կիրառել ոչ թե շուկայական գնի ( որն ի դեպ փոփոխական է կախված շատ հանգամանքներից, օր.՝ ժամանակ կար ,որ Դավթաշենում 3 սենյականոց բնակարանը վաճառվել է 1500 ԱՄՆ դոլարով կամ նույնիսկ փոխանակել են Մոսկվայի 4 տոմսի հետ) , այլ կադաստրային արժեքի վրա ։Իսկ քաղաքային ճկուն իշխանությունները պիտի նույնիսկ նվիրեն հողատարածքներ ,որպեսզի ներդրումներ ներգրավեն քաղաքային տնտեսության մեջ»:

Ռուսլան Բաղդասարյանը հավելել է նաև, որ  այդ ներդրումներից , հարկերի ու մաքսատուրքերի տեսքով, մի քանի անգամ ավելի մեծ գումարներ է շահում պետությունը ,քան այդ հողի իրական արժեքն է։ 

Նա նաև հարց է ուղղել Երևանի քաղաքապետին՝ գրելով․  «Կարճ կապեմ ու մի հարց տամ մեր «կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ քաղաքապետին»։ Էդ ճի՞շտ է, որ կառուցապատողներին կամազ ես առնել տվել ու տալիս։ Եթե էդ կամազները «բարեգործություն» են , բա բյուջեի փողերով առած կամազներն ու՞ր են ։ Գոնե գիտակցում ե՞ս ,որ դա է հենց կոռուպցիա կոչվածը»։