Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաշինյանին կալանավայրի համար անհրաժեշտ պարագաներ էինք բերել, դրեցինք կառավարության շենքի աստիճանների վրա․ շատ շուտով նրան պետք կգան․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացնող ուսանողներից մեկը։
Նա հայտնեց, որ ակցիա իրականացնող իրենց ընկերներից մի քանիսին ոստիկանները բերման են ենթարկել։
«Այստեղից գնում ենք ոստիկանության բաժին՝ մեր ընկերներին աջակցելու։ Մենք վաղ առավոտից երեւանյան բուհերում իրազեկման ակցիաներ ենք անում՝ «Զարթնի՛ր» կոչով։ Մեր երթն ավարտեցինք կառավարության շենքի դիմաց՝ Նիկոլ Փաշինյանին կալանավայրի համար անհրաժեշտ պարագաներ փոխանցելով։ Նրան այդ փաթեթը շատ շուտով չափազանց պետք կգա»,- ասաց ակցիայի մասնակիցներից Արեւը։
Նշենք, որ Դիմադրության շարժման շրջանակներում երիտասարդները երեւանյան բուհերում իրազեկման ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով միանալ հանուն Արցախի ու հանուն Հայաստանի՝ իրենց պայքարին։ Ուսանողներն անցնում են բուհից բուհ ՝«զարթնիր», «պայքար», վանկարկելով։
Մանրամասն՝ տեսանյութում։