|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է եվրոպացի երեք դիվանագետների արտաքսման մասին, որոնք, ըստ նախարարության, հունվարի 23-ին մասնակցել են Ալեքսեյ Նավալնիին սատարող ցույցերին. հաղորդում է ընդդիմադիր Meduza-ն:
Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի եւ Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցները, ինչպես նաև Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան աշխատակիցները «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել: Նրանց հրամայվել է «մոտ ապագայում» լքել Ռուսաստանի Դաշնությունը:
Երեք երկրների դեսպանները կանչվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն: Նրանց ասել են, որ աշխատակիցների նման գործողություններն «անընդունելի են և չեն համապատասխանում նրանց դիվանագիտական կարգավիճակին»:
Փետրվարի 2-ին որոշ արևմտյան դիվանագետներ եկել էին Մոսկվայի քաղաքային դատարան, որտեղ հայտարարվում էր Նավալնիի վերաբերյալ վճիռը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դա որակել էր որպես միջամտություն Ռուսաստանի գործերին: Ռուսաստանում Բրիտանիայի դեսպանատունը ներկայացրել է որպես «սովորական պրակտիկա»: