|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում առաջատար «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց 2-րդ տեղում ընթացող «Շիրակ»-ին: Հիշենենք, որ Աբրահամ Խաշմանյանի թիմին նույնիսկ ոչ-ոքին բավական էր չեմպիոնի կոչումը նվաճելու համար, սակայն ալաշկերտցիները մրցավարի ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին գոլ բաց թողեցին, ինչի պատճառով չեմպիոնության հարցը մնաց հաջորդ տուրում:
Հիշեցնենք, որ 28-րդ տուրը տեղի ունեցավ 26-րդ տուրից հետո: 27-րդ տուրում «Ալաշկերտ»-ը մրցելու է «Միկա»-ի հետ եւ ոչ-ոքիի դեպքում նույնպես կնվաճի չեմպիոնի կոչումը: