|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ը հերքում է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանքները 2016-ին հեղաշրջման փորձին Վաշինգտոնի մասնակցության վերաբերյալ և համարում, որ նման հայտարարությունները հակասում են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին. ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
«ԱՄՆ-ը ոչ մի կերպ ներգրավված չի եղել 2016-ին Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ և անմիջապես դատապարտել է այդ փորձը: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերջին մեղադրանքները ամբողջովին կեղծ են»,- ասել է նա:
«Այս հայտարարությունները և այլ անհիմն ու անպատասխանատու հայտարարություններ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններում ԱՄՆ ներգրավվածության մասին չեն համապատասխանում Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի և ԱՄՆ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին»,- հավելել է Փրայսը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ գյուլենականները չեն կազմակերպել 2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը՝ ակնարկելով ԱՄՆ–ին։ Հեղաշրջման փորձին մասնակցելու համար Թուրքիայում ձերբակալված և դատապարտված հարյուրհազարավորներ գյուլենականները, փաստորեն, անմեղ են։