Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաման է ստորագրել, ըստ որի տասնյակ բարձրաստիճան զինվորականներ հեռացվում են զինված ուժերից` հեղաշրջման փորձ կատարելու պատճառով Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ապրիլի 30-ին Վենեսուելայում ընդդիմությունը փորձեց հեղաշրջում իրականացնել: Խոհրդարանի ղեկավար Գուայդոն, ով իրեն հռչակել էր Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, կոչ էր արել բանակին ու ժողովրդին դուրս գալ փողոցներ և հեռացնել նախագահ Մադուրոյին: Իշխանությունները հայտարարեցին, որ պետական հեղաշրջման փորձը տապալված է: