|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Չորեքշաբթի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում հանդիպում է ունեցել երկրում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության հարցեր, այս ոլորտում համաձայնագրի կնքումը․ հաղորդում է. վրացական ՊՆ–ի կայքը։
Նախարար Ղարիբաշվիլին և ադրբեջանցի դիվանագետը քննարկել են Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամական ու ռազմավարական հարաբերությունները: Կողմերը մատնանշել են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության դրական դինամիկան:
Հանդիպման ընթացքում վրաց նախարարը և Ադրբեջանի դեսպանն անդրադարձել են նաև Բաքվի և Թբիլիսիի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կնքելու խնդրին, նշել ռազմական կրթության ոլորտում հարաբերությունների զարգացման կարևորությունը: