Երեկ Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ փողոցային առեւտրականների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը` Նարինե Վարդանյանը, բոլորի ներկայությամբ ցույց է տվել ՀՀԿ-ի իր անդամատոմսը եւ այն դեն նետել: «Ժամանակի» հետ զրույցում նարինեն ասաց, որ ինքը ընտրել է «Հանրապետական» կուսակցությունը, շատերին համոզել է, որ դառնան այդ կուսակցության անդամ, բայց այսօր ամաչում է դրա համար. «Ամաչում եմ, որովհետեւ էդ կուսակցությունն ինձ ու իմ էրեխեքին սոված թողեց»: