կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-03 12:41
Հասարակություն

Երևանում օնկոկենտրոնը կսկսի գործել 2015թ. գարնանը

Երևանում օնկոկենտրոնը կսկսի գործել 2015թ. գարնանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարց ուղղեց առողջապահության նախարարին, թե ո՞ր փուլում է օնկոկենտրոնի շինարարությունը, ի՞նչ միջոցներ են հատկացվելու այդ կենտրոնի կառուցմանը:

 

«Գիտենք, թե ինչ տարածված հիվանդություն է, և մեր քաղաքացիները բուժման համար մեկնում են եվրոպական երկրներ, իսկ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտար մեր քաղաքացիներին մի փոքր թեթևացնելու իրենց խնդիրը,- ասաց պատգամավորը:

 

Նախարարը նշեց, որ օնկոկենտրոնի շինարարությունը ներկայումս ընթանում է ֆիզիկայի ինստիտուտի տարածքում, այն ստեղծվում է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային ծրագրի միջոցով: Կենտրոնի մի մասնաշենքը զբաղվելու է ճառագայթային բժշկությամբ: Մյուս մասնաշենքը հատկացվելու է քիմիաթերապիային:

 

«Հուսով եմ` այդ կենտրոնն իր դռները կբացի 2015թ. գարնանը: Սարքերն արդեն Երևանում են: Ձփետրվարին կավարտվեն շինարարակական աշխատանքները, և մի քանի ամիս անց կենտրոնը կշահագործվի»,- ասաց նախարարը:

 


Մկրտիչ Մինասյանի հաջորդ հարցը վերաբերում էր Հայաստանում արտասահմանյան բժիշկների գործունեության լիցենզավորման խնդրին:

 

Նախարարի խոսքով` կա խնդիր, քանի որ առանձին արտասահմանյան բժիշկներ սկսում են գործունեություն ծավալել Հայաստանում` չունենալով իրավունք: Նա նշեց, որ լիցենզավորման մասին խոսք լինել չի կարող` հաշվի առնելով այն, որ 2002-ից ֆիզիկական անձինք չեն լիցենզավորվում, այլ լիցենզավորում կատարում է տվյալ բժշկական հիմնարկը` պատասխանատվություն կրելով, թե ով է աշխատում այդ հիմնարկում: