կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-29 19:42
Քաղաքական

ՀՅԴ ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանի ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ. նա ազատ արձակվեց

ՀՅԴ ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանի ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ. նա ազատ արձակվեց

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք մարաշ նստավայրում ավարտվեց դատական նիստը, որի որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանի ձերբակալումը և նա ազատ արձակվեց։

Նշենք, որ երեկ ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտից բերման ենթարկվածների թվում էր նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանը, ում այնուհետև առևանգելով ձերբակալել էին։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել են «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի էին արժանացնում: