Այսօր՝ ժամը 12:00-ին հանդես եմ եկել այս ելույթով, որի շրջանակներում անդրադարձել եմ նաև Արաբկիրի քննչական բաժնի կոնկրետ աշխատակիցների կողմից երեք դաշնակցական երիտասարդների վերաբերյալ գործով կատարված ապօրինություններին։
ԻՍԿ ՀԻՄԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
Այսօր՝ ժամը 20:25-ին հիշյալ երիտասարդներից մեկին առաջադրվեց մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ ըստ էության այն բանի համար, որ նա փողոց էր փակել։
ԻՍԿ ՀԻՄԱ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ՝
Նույն արարքի համար նույն քննիչը 2022թ. մայիսի 3-ին որոշում էր կայացրել նույն անձի նկատմամբ քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու մասին։
Սա ուղղակի իրավական «բեսպրեդել» է… և իհարկե՝ հանցագործություն։
Բենիկ Գալստյան
Փաստաբան
14 մայիսի, 2022 թ.