Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարբեր լրատվամիջոցներով տարածվում է ապատեղեկատվություն, թե պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։ Լուրը չի համապատասխանում իրականությանը. տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, համակարգի անձնակազմի աշխատավարձի վճարումները կիրականացվեն սահմանված ժամկետներում, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը (հունվար ամսվա աշխատավարձերը կվճարվեն մինչև փետրվարի 7-ը):
Միաժամանակ տեղեկացվում է, որ հունվար ամսում անձնակազմի սոցիալական ծանրաբեռնվածությունը մեղմելու համար տրամադրվել է կանխավճար, իսկ ՀՀ 2021թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումները կիրականացվեն սահմանված ժամկետներում և ամբողջությամբ: Այսինքն՝ աշխատակիցներին փոխանցված գումարները ոչ թե «կրճատված» աշխատավարձն է, այլ ընդամենը աշխատավարձի կանխավճար, իսկ աշխատավարձի մնացած հատվածը կփոխանցվի օրենքով սահմանված ժամկետներում»,– ասվում է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։