Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին շիրակցիները չէին թողել, որպեսզի նա մտնի Գյումրի: Նրանք վանկարկել էին «Նիկոլ վարչապետ», իսկ Մանուկյանին անվանել դավաճան:
Վազգեն Մանուկյանն այնուհետև լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նրանք «Իմ քայլի» կողմից վարձատրվողներն են եղել և նրանց անվանել էր «բոմժ»:
ArmDaily.am-ի հետ զրույցում Գյումրու նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը նշեց, որ Վազգեն Մանուկյանի քայլը ճիշտ է համարում.«Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի: Մի երկուսին ճանաչում եմ, նրանք գյումրեցիներ չեն, մի երկուսն էլ ինչ-որ կորած-մոլորած, խայտառակ, էն «Կիսաբաց լուսամուտների» մակարդակի մարդիկ են: Եթե այդ մակարդակով է «Իմ քայլն» առաջնորդվում, ապա խայտառակություն է: Դրանք մի քանի թափթփուկներ էին: Հետո զարմանում եմ, որ այդ 17 կուսակցությունների ներկայացուցիչները չկարողացան այդ լակոտ-լուկուտներին հեռացնել: Հետո էլ հնարավոր է, որ դա անում էր ոստիկանությունը, ես մի քանի աշխատակցի տեսա: Էդ կազմակերպողներն էնպիսի մարդիկ են, որ կոշիկ չեն կարողանում կապել, այ էդ մակարդակի»:
Ղուկասյանը նշեց, որ Վազգեն Մանուկյանի թեկնածության մասով ոչինչ չի կարող ասել, բայց եթե 17 կուսակցություններ հավաքվել են ու առաջադրել են Վազգեն Մանուկյանին, ապա ըստ նրա, Մանուկյանը կկարողանա հույսերն արդարացնել. «Վազգեն Մանուկյանը լուրջ աշխատել է, խելք ունի: Ճիշտն ասած, ես իրեն էդքան չեմ հարգում, քանի որ էն ժամանակ որ վարչապետ եղավ, աղետի գոտու մասով շատ բաներ չարեց, որի մասին չեմ ուզում խոսել, բայց ինքը կկարողանա աշխատել: Էդքան չեմ ընդունում իրեն, բայց մի տարի ինքը կկարողանա ամեն ինչ անել»: