կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-29 21:33
Հասարակություն

Բելգիայից Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի ՊՀԾ-ի՝ ակնկալվող երեք բեռնափոխադրման ինքնաթիռներից երկրորդը

Բելգիայից Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի ՊՀԾ-ի՝ ակնկալվող երեք բեռնափոխադրման ինքնաթիռներից երկրորդը

Բելգիայից Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ ակնկալվող երեք բեռնափոխադրման ինքնաթիռներից երկրորդը՝ բերելով ՀԲԸՄ-ի աջակցությամբ ձեռքբերված COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաներ: Այս մասին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։

Այս անգամ պարագաների խմբաքանակը պարունակում էր ընդհանուր 490,301 ԱՄՆ դոլար արժողությամբ մի շարք առողջապահական և հումանիտար պիտույքներ, այդ թվում՝ անհատական պաշտպանիչ միջոցներ, բուժական սնունդ, անզգայացման համար նախատեսված սարքեր, անվասայլակներ, բժշկական ձեռնափայտեր, օրթոպեդիկ սարքավորումներ, հագուստ, կոշիկներ, քնապարկեր, սնունդ և հիգիենայի միջոցներ և այլն:

Անհատական պաշտպանիչ միջոցները և բժշկական պարագաներն անմիջապես փոխանցվել են Առողջապահության նախարարությանը, հագուստը, կոշիկները, ծածկոցները և հիգիենայի միջոցները՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Իսկ 16,000 կգ սնունդը կմնա ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում` ամբողջ երկրում առավել խոցելի բնակչությանը տրամադրելու համար:

Առաջին ինքնաթիռը վայրէջք էր կատարել հոկտեմբերի 29-ին՝ բերելով COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաների առաջին խմբաքանակը: