|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքիայի Գալիպոլի թերակղզու վրա անտառային ուժեղ հրդեհը պատճառ է դարձել, որ հուլիսի 6-ին փակվի Դարդանելի նեղուցը նավերի անցման համար. հայտնում է Hurriyet-ը:
Հրդեհը սկսվել է Իլգարդերե գյուղի տարածքում: Դրա ոչնչացման մեջ ներգրավված էին երկու ինքնաթիռ, 20 ուղղաթիռ, 107 հակահրդեհային մեքենա և մոտ 400 փրկարար:
Գյուղից տարհանվել է մոտ 300 մարդ: Այրվել է մոտ 450 հա տարածք։
Նշենք, որ հուլիսի 6-ին Չանաքքալե նահանգի անտառտնտեսության վարչության պետ Իզմիր Զաֆեր Դերինչը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Թուրքիա ուղարկված «Բի-200ES» ինքնաթիռը՝ հրդեհները մարելու հարցում օգնելու համար, արդյունավետորեն հաղթահարում է իրենց առաջադրանքը: