Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հրապարակը» գրել է․ «Մեր տեղեկություններով, Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը եւ որոշել է մասնակցել քաղաքական խորհրդակցություններին։ Վաղը Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպելու են Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Կողմերից յուրաքանչյուրն իր օրակարգով է մասնակցելու այդ հանդիպմանը։
Նիկոլ Փաշինյանը որոշել է իր կողմը գրավել երկրի երկրորդ քաղաքական ուժին, ուստի մտադիր է առաջարկել Համաձայնության կառավարություն ձեւավորել՝ ԲՀԿ-ի մասնակցությամբ, որտեղ ընդդիմադիր երկրորդ ուժը կունենա մի քանի նախարարական պորտֆել եւ ընտրությունների ժամանակ ավելի շահեկան ստարտային վիճակ։ Ընդ որում՝ առաջարկելու է ստեղծել կոալիցիոն կառավարություն եւ դրանից հետո գնալ ընտրությունների՝ առաջիկա 6 ամսվա ընթացքում։ Իսկ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ մի օրակարգով է հանդիպում՝ հրաժարականի պահանջով։