Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Շնորհակալություն» Նիկոլ Փաշինյանին՝ հային հայ դարձնելու համար:
1903թ. ամռանը Կովկասի կառավարչապետ Գոլիցինի նախաձեռնությամբ ընդունվեց Եկեղեցական գույքի բռնագրավման մասին օրենքը: Դրան հաջորդեցին հայերի զանգվածային բողոքի գործողություններ Կովկասի հայաշատ տարբեր բնակավայրերում:
Նույն 1903թ. աշնանը հայերը մահափորձ կազմակերպեցին Գոլիցինի դեմ: Հետո արդեն, այդ ճնշման արդյունքում Նիկոլայ II-ը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիր, որով թույլատրվում էր նաև վերաբացել հայկական ազգային դպրոցները։ Գոլիցինը հայերի հիշողության մեջ մնաց որպես թշնամու ատելի կերպար:
Այս դեպքերի ժամանակակիցների շրջանում տարածվեց մի այսպիսի թևավոր միտք. «շնորհակալություն Գոլիցինին՝ հայերին հայ դարձնելու համար»: Ի նկատի էր առնվում այն, որ հայ առաքելական եկեղեցին ու հայկական դպրոցները փաստացի փակելու Գոլոիցինի այդ տխրահռչակ նախաձեռնությունը դարձավ այն առանցքային խմորիչը, ինչը գրգռեց հայերի ազգային ինքնագիտակցությունը, արթնացրեց նրա ոգին և դուրս բերեց փողոցներ՝ պաշտպանելու իր ազգային կառույցները:
Տեսնելով, թե այսօր ինչ է կատարվում Սբ. Էջմիածնի եկեղեցիներում, հայ առաքելական եկեղեցու հասցեին նիկոլական/գոլիցինյան շրջանակների կողմից ավելի վաղ հնչեցված սպառնալիքներից հետո, կարելի է առանց այլևայլության կրկնել նույնը. «Շնորհակալություն» Նիկոլ Փաշինյանին՝ հային հայ դարձնելու համար»»: