Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ նախագահի թեկնածու եւ արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդի գլխավոր դիվանագիտական խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի հետ. այս մասին Yerkir.am-ին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության մամլո գրասենյակից:
Պաշտոնական հանդիպումը, որը ներառում էր Հայաստանի առաջիկա ընտրություններին, ժողովրդավարության գոյավիճակին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ Երեւանի արտաքին քաղաքականության ապագա գերակայություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տեղի է ունեցել Ելիսեյան պալատում՝ Ֆրանսիայի նախագահի նստավայրում:
Ավելի վաղ Հովհաննիսյանը մասնակցել էր ֆրանսահայ համայնքի հետ հանրային ֆորումին, որտեղ հանդես էր եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) եւ Հայկական սփյուռքի առջեւ ծառացած այսօրվա ու վաղվա մարտահրավերներին: