կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-20 15:56
Քաղաքական

Ադրբեջանն այդ հայտարարությունն ինչպես ցանկանում կիրառում է. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն այդ հայտարարությունն ինչպես ցանկանում կիրառում է. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի, Դիզափայտ լեռան՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու մասին, այլևս ոչինչ չի խոսվում։

Որևէ մեկը չի բացատրում, թե ի՞նչ պայմանավորվածության հետևանքով, ինչպե՞ս մեր գյուղերը հայտնվեցին Ադրբեջանի հսկողության ներքո, ինչո՞ւ զինաթափվեցին մեր ստորաբաժանումները և ինչպես նրանց մի մասը հայտնվեց գերության մեջ։

Հիշեցնեմ, որ այդ գյուղերը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է լինեին հայկական վերահսկողության ներքո։

Այն մարդիկ, ովքեր մեզ համոզում են, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը, բխում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որևէ ձևով չեն խոսում կամ հղում չեն անում նույն հայտարարությանը՝ որի համաձայն, Հին Թաղերն ու Խծաբերդն էլ պետք է լինեին Արցախի վերահսկողության տակ։

Ստացվում է, որ Ադրբեջանն այդ հայտարարությունն ինչպես ցանկանում կիրառում է, իսկ Հայաստանի անունից ստորագրողը միայն լուռ համաձայնվողի և զիջողի դերում է։ Ու այս ամենը ճիշտ այնպես, ինչպես այդ հայտարարության մշակման և ստորագրման ժամանակ էր։