Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ապրիլյան քառօրյայի ժամանակ հակառակորդի ուղղաթիռը խոցած հերոս Նարեկ Մալխասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ինչ-որ տականքներ նորից սկսել են իրենց հակահայկական քարոզը՝ ներկայացնելով անհեթեթ և անհավանական ստեր քառօրյա պատերազմի մասին։ Ասա այ կեղծ հայրենասերներ, բանակի ու ազգի մասին «մտածող» մարդիկ, այդ տեղեկությունները ովքեր որ ձեզ հաղորդել են ուր են իրենք և ինչի իրենք չեն ներկայանում ու ներկայացնում այդ ամենը, եթե իհարկե կան նման մարդիկ ու դա քո տականք ոճը չի, որ փորձում ես ազգում թշնամություն սերմանել:
Մեղադրում ես մեկ նախկիններին մեկ ներկաներին ինքդ չհասկանալով դու ով ես և ինչ պատկանելիություն ունես։ Անկախ ամեն ինչից մեր զոհված հերոս տղաների անունը զուր տեղը շահարկողը ինքն է ազգի թշնամին։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսել ազգի անունից, բայց ես էլ եմ ազգի մի մասնիկը ու շահագռգռված եմ ամեն ինչով, ինչ վերաբերվում է ազգին ու բանակին։
Ուղղակի տեսնելով երկրում տիրող իրավիճակը ու մարդկանց մեջ թշնամության զգացումը՝ տականքություն է ավելի գռգռելը ամեն ինչ, եթե շարունակեմ, կասեմ շատ ավելին, ինչը հաճելի չի լինի նաև ինձ համար:
Հանգիստ նստեք տեղներդ։ Տղերքի հիշատակից ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք»: