Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բայց ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ՝ դեռ ուշ չէ այս խելագարությունը կանգնեցնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
«Արյունոտ ծաղրածուն սիրում է թվերի սիմվոլիզմը։
Հիշեք՝ ինչպես սկսեց իր «հաղթական երթը» ապրիլի ուրբաթ 13-ին, ինչպես սատանայի թվով՝ 666 օր բացարձակ իշխանություն ունեցավ մեզ վրա, ինչպես Ծաղկազարդի օրը, երբ մեր Տերը մտավ Երուսաղեմ, որոշեց հավասարվել Նրան եւ հաստատել իր հաղթանակը անիծված հանրաքվեով...
Ու պարտվե՛ց։
Որովհետեւ թվային խեղկատակությունից ու չարից այն կողմ կա Վերին իշխանություն, որը սահման է դնում Արարքին։
Չարը պարտվեց ու կպարտվի, բայց արյունոտ է պարտվում, անմեղ արյուն խմելով, բոլորիս մեղսակից անելով է պարտվում։ Թե չարի խնջույքն ինչքան կտեւի, մեզնից է կախված. որովհետեւ Բարձրյալն ընտրության իրավունք ու պարտականություն է տվել մարդուն։
Կռապաշտ ոգեւորությամբ փողոցներում դիվական աղաղակներ արձակելը, ծիսական պարերով չարքի շուրջը պտտվելը, դեւին զոհ մատուցելով՝ խորովածի ծուխը երկինք հանելը մեր ընտրությունն էր, ու պետք է սպասեինք երկնային պատասխանին։
Երբ ինքնահավանությունից ցնորված՝ ՀՊԱՐՏ-ության հաթաթա էինք տալիս Բարձրյալին, պիտի սպասեինք արձագանքին։ ՀՊԱՐՏ-ության մեղքի համար սիրելի հրեշտակներ են կործանվել, մենք ո՞վ ենք՝ ընդամենը եսասասիրությունից կուրացած մահկանացուներ...
Եվ աղետը, որի մեջ ենք հիմա, եւ արյան բաղնիքը, որտեղ մեզ լողացնում են, եւ մութը, որ նստել է ապագայի վրա, մե’նք բերեցինք՝ անգիտությամբ, ինքնախաբեությամբ, կռապաշտությամբ։
Բայց ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ՝ դեռ ուշ չէ այս խելագարությունը կանգնեցնելու համար։ Պարզապես կրկին վերադառնանք ճամփաբաժան, ազգովի ապաշխարենք բաբելական մեղքի համար եւ մեր հոգուց, կյանքից, երկրից քերենք նեռին։ Համոզված եղեք՝ կթոթափվենք թե պարտված պատերազմի ավերներից, թե կորոնավիրուսից, թե հուսահատության խավարից։
Եվ ոտքի կկանգնենք՝ Տիրոջ կամոք ու մեր հավատով...
Արյունոտ ծաղրածուն պետք է պոկվի իր պատվանդանից ու նետվի անդունդը, ինչպես անկյալ հրեշտակը նետվեց։
Եվ դա մեր փոխարեն ուրիշը չի անելու։
Շուտո’վ...»,- գրել է նա։