կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-16 18:04
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամբողջ կյանքը երեքաստղանի կոնյակ երազած ծաղրածուն հիմա խմել-հարբել է եւ բռնության կոչ է անում․ Վ․ Հակոբյան

Ազգի գլխավոր ծաղրածուն երեկ իր կրկեսով գնաց Սյունիք, էնտեղ արեց հայտարարություններ,, խոսեց աստղերից, ի դեպ, ամբողջ կյանք երազել է հասնել երեքաստղանի կոնյակի, 2018-ին հասել է ու էնքան է խմել, որ գիտակցությունն է կորցնում ու հիմար-հիմար բաներ է խոսում։ Դրա արդյունքում երեկ ինքը հանցագործության կոչ արեց․ հիմնարկները արեցին հայտարարություն, այդ թվում հանցագործության մասին։ Ինչքան ենք մենք ցավեցրել, որ ուր գտնում, մեր մասին է խոսում, մէսօր էլ Վայոց ձորում։ Բռնության կոչ արեց,-Ամասիայի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։ 

Նա նշեց, որ այդ հայտարարությունը քրեական օրենսգրքով դատապարտելի արարք է, բայց իրավապահ համակարգը ձայն չի հանում։

«Խոսքս ուղղում եմ գլխավոր դատախազին, ոստիկանապետին եւ ԱԱԾ տնօրենին․ ինչո՞ւ չեք արձագանքում։ Եւ երբ ամսի 21-ին այդ հարցը տանք ձեզ՝ ինչու չեք արձագանքել, դա ձեր ուղիղ պարտավորությունն է, ի՞նչ եք պատասխանելու։ Այս ամենի տրամաբանական ավարտը ամսի 20-ին դնելու է «Հայաստան» դաշինքը։ Ակնհայտ է բոլորին, որ օր առաջ այս չարիքը պետք է վերջանա»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում