Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը (OLAF) հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի սկզբից ամբողջ Եվրոպայում առգրավվել է թուրքական արտադրության մոտ 140 հազար լիտր ձեռքի ախտահանիչ, որը առողջության համար վտանգ է ներկայացնում:
Ինչպես հաղորդում է թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, թուրքական ընկերության արտադրած ձեռքի մաքրման միջոցում մեթանոլի վտանգավոր քանակ է հայտնաբերվել, իսկ մեթանոլը կարող է գլխացավեր, տեսողության պղտորություն և նույնիսկ կուրություն առաջացնել:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ԵՄ-ում տեղակայված տարբեր ընկերություններ պատվիրել են ձեռքի մաքրող միջոցներ թուրքական արտադրողից, որը գործում է տարբեր անվանումներով:
Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի գլխավոր տնօրեն Վիլ Իտալան հայտարարել է, որ համաճարակի սկզբից իրենք ակտիվորեն պայքարում են Covid-19- ի հետ կապված անօրինական նյութերի դեմ և նշել է, որ առգրավվել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են կեղծված ապրանքներն ու դիմակները, որոնք չեն համապատասխանում ստանդարտներին, կորոնավիրուսի արագ թեստեր, ձեռքի ախտահանիչ: