|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ալբանիայի ոստիկանությունը երեկ անօրինական առցանց կազինոների փակման գործողություն է իրականացրել: Ալբանական Telegrafi լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ գործողության ընթացքում, որին մասնակցել է ավելի քան 1500 ոստիկան, ձերբակալվել է 115 մարդ՝ Տիրանայում և այլ 7 քաղաքներում: Առգրավվել են 140 հազար եվրո, հարյուրավոր համակարգիչներ և այլ սարքավորումներ. տեղեկացնում է yerkir.am-ը:
Բնակավայրերում կազինոների արգելքի մասին օրենքն Ալբանիայում ուժի մեջ է մտել 2019-ի հունվարի 1-ից: Ներկայումս կազինոների գործունեությունը թույլատրվում է միայն մի քանի խոշոր հյուրանոցներում: