Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հետ կապված ԱՄՆ պատժամիջոցները Թուրքիայի դեմ լուրջ հարված հասցրեցին երկու երկրների միության արժեքներին, ասել է հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
ԱՄՆ-ն «Ռուսաստանի հետ կապված» պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության եւ դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի, ինչպես նաեւ եւս երեք անձի դեմ Թուրքիայում, հայտնել էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կիրականացնի պատժամիջոցներն «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդեցության» մասին օրենքի (CAATSA) համաձայն` Ռուսաստանի պաշտպանության ոլորտի հետ երրորդ երկրների համագործակցության համար:
«Մենք դատապարտում ենք ԱՄՆ պատժամիջոցների որոշումը, որն անհամատեղելի է մեր դաշնակցային հարաբերությունների, ներկայիս ռազմական եւ քաղաքական իրողությունների հետ: Դա լուրջ հարված է հասցրել այն արժեքներին, որոնց վրա հիմնված է մեր միությունը»,- Ակարայի խոսքերը մեջբերում է Anadolu լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի նորագույն Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները սկսվել են 2019-ի հուլիսի կեսերին, ինչը ճգնաժամ առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջեց հրաժարվել գործարքից եւ դրա փոխարեն գնել ամերիկյան Patriot համակարգերը` սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ կիրառել` CAATSA-ի («Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդեցության» մասին օրենքի) համաձայն: Անկարան հրաժարվեց զիջումների գնալ եւ շարունակեց բանակցությունները Ս-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ: