Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ժողովուրդների առաջ կանգնած կենսական նշանակության առաջնային խնդիրների շարքում են շատ արագ, կարճ ժամանակի ընթացքում լիարժեք անվտանգության և պատերազմի բացառման երաշխիքների ապահովումն ու մարդկանց մահերի և արյունահեղության բացառումը, կայուն և մեր շահերից բխող բանակցային գործընթացի վերսկսումը, համավարակի հետևանքով ճգնաժամային, իսկ պատերազմի արդյունքում աղետալի մակարդակի հասած սոցիալ-տնտեսական վիճակի չեզոքացումն ու ապագայում սպասվող «մեծ սովի» կանխումը և սեղմ ժամկետներում՝ մինչև երեք տարի, տնտեսության վերականգնումն ու էական զարգացումը, ինչպես նաև բնակչության համար ծավալուն սոցիալական փաթեթի ներդրումը և, իհարկե, հասարակության բարոյական, հավասարակշիռ, հոգևոր կայուն վիճակի վերականգնումը՝ «Ալյանս» կուսակցությունը անհրաժեշտ է համարում իրականացնել երեք քայլ.
1. գործող կառավարության հրաժարական,
2. արտահերթ համապետական ընտրություններ (նոր իշխանության ձևավորմամբ)
3. այնպիսի իշխանության ձևավորում, որն անհապաղ՝ առաջին իսկ օրերից կսկսի բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ նոր ձևաչափի միութենական միավորման ձևավորման շուրջ և կհանդիսանա այդ գործընթացի նախաձեռնողներից մեկը։
Այս և այլ նպատակների շուրջ գործողությունների ծրագրի հաստատման նպատակով ս.թ. դեկտեմբերի 26-ին հրավիրվել է «Ալյանս»-ի արտահերթ համագումար: