ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը անդրադարձել է Փաշինյանի՝ Էրդողանին ուղղված առաջարկին՝ նշելով․
«Մի տղամարդլամիշ լինող, որը հայ ազգի վրա չագուչ էր թափահարում, այսօր թշնամի Էրդողանին թախանձագին, աղերսում է, որ հանդիպի իր հետ։ Այս միջնորդավորված խայտառակ խնդրանքին նախորդել է մի շարք կեղծիքներ, որոնցից ամենացցունը թուրքական դրական ազդակներն էին և կեղծ խաղաղասիրական քարոզը։
Ինչպես նոյեմբերի 9-ի աղետալի փաստաթուղթը, այնպես էլ դրան հաջորդած և նախորդած բանավոր պայմանավորվածությունները հիմք են տալիս մտածելու, որ մի նոր, նմանը չունեցող արհավիրք է գծագրվում հայ ազգի գլխին։ Ենթադրում եմ, որ սա իր մասշտաբներով և ապագայի խորտակումով այնպիսի բնույթի է լինելու, որ անցած բոլոր աղետները խաղ ու պար կթվան։
Ի գիտություն։
Էրդողանի հետ հնարավոր հանդիպմանը սույն երևույթը ինձ չի ներկայացնում, ես չեմ լիազորել, իսկ ՀՀ բնակչության մոտ 24%-ը մեծամասնություն չի։
#Իմիջայլոց իսկական գելխեղդը կպլանավորեր մաքրել Գորիս-Կապան ճանապարհը շակալներից։ Ի՞նչ գելխեղդ, հազիվ տուզիկ
»։