Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նվիրատվությունը համայնքին եթե գերազանցում է է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը՝ 1 միլիոն դրամը, ապա միայն ավագանու որոշմամբ հավանություն ստանալուց հետո պետք է համայնքի ղեկավարը իրավասու լինի կնքել նվիրատվության պայմանագիր՝ ըստ Yerkir.am-ի Տեղական ինքնակառավարման մասին օրենքում այսպիսի լրացում կատարելու նախաձեռնությամբ է հանդես եկել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը՝ ներկայացնելով նախագիծն ասաց, որ նպատակը թափանցիկությունն ապահովելն է, որպեսզի նվիրատվության անվան տակ արտոնյալ գործունեություն չծավալվի։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ինքը, թեև Քաղաքացիական օրենսգրքի մասնագետ չէ, բայց դասախոսություններից հիշում է, որ Քաղաքացիական օրենսգրքում ամրագրված է, որ նվիրատվությունը ընդունելու համար որևէ մեկի համաձայնությունը չի պահանջվում և եթե անգամ այդ նախագիծը ԱԺ-ն ընդունի՝ այն չի գործի, որովհետև հակասում է Քաղաքացիական օրենսգրքին։
«Խորհրդակցեք ձեր փայլուն իրավաբանների հետ՝ համոզված եմ նույն բանը կասեն»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։
«Պրն․ Բաղդասարյան, դուք Քաղաքացիական օրենսգրքի մասնագետ չեք, իսկ մենք խորհրդակցել ենք Քաղաքացիական օրենսգրքի մասնագետների հետ, այդ հարցը կկարգավորվի, մի անհանգստացեք»,-արձագանքեց Անի Սամսոնյանը։
Նա հավելեց, որ իրենք կարծում են՝ այդ նախագիծն ընդունելուց հետո պետք է փոխել նաև Քաղաքացիական օրենսգրքի տվյալ դրույթը։
Օրինագիծն ԱԺ-ում է առաջին ընթերցմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․