|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ռուսաստանը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ՝ միաժամանակ հավատարիմ մնալով գործընկերային, դաշնակցային հարաբերություններին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կճշտենք նրանց դիրքորոշումը։ Մենք, իհարկե, հույս ունենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային, դաշնակցային հարաբերություններին»,- Պեսկովի խոսքը մեջբերում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
Կրեմլում կարծում են, որ այդպիսի հարաբերությունների հարցում ոչ պակաս շահագրգռված է նաև հայկական կողմը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը: Նա կրկին քննադատեց կազմակերպությանը և մեղադրեց Հայաստանի անվտանգության ապահովման հարցում անգործություն դրսևորելու մեջ: