Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս խաղաղապահները և մարդասիրական առաքելությունը Լեռնային Ղարաբաղում իրենց գործողությունները համաձայնեցնում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ. հավաստիացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այնտեղ գլխավոր չկա, կա երկու կողմ, երկու հակամարտող կողմերն էլ Հայաստանն ու Ադրբեջանն են»,- ուրբաթ լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե ում հետ են ռուսաստանցի զինվորականները համակարգում իրենց գործողությունները:
Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Հայաստանն ու Ադրբեջանը «ռուսական կողմի հետ համատեղ հայտարարություն են ստորագրել»: «Եվ այդ հայտարարության դրույթներին համապատասխան՝ Ռուսաստանի ռազմական, ինչպես նաև մարդասիրական առաքելությունը, որը կազմված է ոչ միայն զինվորականներից, համակարգում է իր գործողությունները ադրբեջանցիների և հայերի հետ»,- ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին՝ Պեսկովը նշել է, որ դա «որոշվել է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով»: Նա հայտնել է, որ «ոչ մի երկիր չի փոխել» այս մոտեցումը: Պեսկովը հիշել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ «Ղարաբաղն ինքն իրեն չի ճանաչվի, այն չի ճանաչել նույնիսկ Հայաստանը»: