Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քննարկում ենք նոյեմբերի 10-ը հայրենադավությա՞ն, թե՞դավաճանության օր հռչակվի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը դաշնակցական երիտասարդների նախաձեռնած՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթին» Արամ Խաչատրյանի արձանի մոտից։
Երթին մասնակցում են քաղաքական այլ ուժերի անդամներ, մտավորականներ, բազմաթիվ քաղաքացիներ։
«Առաջիկա օրերին «Հիշատակի և տոների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ եմ դնելու շրջանառության մեջ, որտեղ նոյեմբերի 10-ը կհռչակվի հայրենադավության կամ դավաճանության օր։ Նիկոլ Փաշինյանը մեզանից խլեց մայիսի 8-ը, գողացավ Շուշիի ազատագրման մեր եռատոն հաղթանակը, և ուրեմն, նոյեմբերի 10-ը մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր, մենք պետք է սգանք այդ օրը», - ասաց նա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության ուղերձը, Զոհրաբյանի համոզմամբ, հստակ է՝ կապիտուլացիոն փաստաթղթի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։
«Մնացածը, ես այսպես եմ հասկացել՝ իրեն ու իր թիմին հեռանալու դեպքում կտրվեն անվտանգության երաշխիքներ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների արժանապատվության անկման, Հայաստանի ու Արցախի պարտության խորհրդանիշն է ու այդ խորհրդանիշը րոպե առաջ պետք է հեռանա։
«Ամեն ինչ պետք է անել՝ օր առաջ հասնելու այս մարդու հրաժարականին», - ասաց նա։
Զոհրաբյանի համար տարակուսելի է, որ Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եմ կրում ստորագրված փաստաթղթի համար, բայց շարունակում է մեղադրել բոլորին, բացի իրենից։
«Ես ուզում եմ իմանալ՝ ինչո՞վ է արտահայտվելու իր պատասխանատվություն կրելը»,-ասաց Զոհրաբյանը։
Նշենք, որ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ անդամ Գոռ Սարգսյանը նշեց, որ պատերազմը չսկսված՝ այս իշխանությունները մտադրված էին հողերը հանձնելու։