Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, թե սխալ տպավորություն կարող է ստեղծվել, թե ԲՀԿ-ն դեմ է կուսակցությունների գրանցման լիբերալացման:
«Ուզում եք` այնքան հեշտացրեք գրանցումը, որ եթե երկու հոգի վետերոկում հանդիպեն ու որոշեն կուսակցություն բացել, անգամ գրանցման պահանջ չլինի: Թող բացեն, բայց հիշեք, որ այդ մարդ-կուսակցությունները հետո պրոբլեմ են դառնում քաղաքական կյանքի համար` վագոնչիկի նման կցվելով այս կամ այն կուսակցությանը: Մեկ հոգին թող հայտարարի, որ ինքը մտքի գիգանտ է, որ ավելին արժե, քան երեսուն հազար անդամ ունեցող կուսակցությունը, թող գրանցի իր բնակարանի հասցեով, գրասենյակ էլ թող չունենա, և եկեք մեծացնենք կուսակցությունների թիվը: Կուսակցությունը կազմված կլինի անձից ու նրա կնիքից»,- հեգնեց պատգամավորը:
Նրա կարծիքով` այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցում ընտրություններին, անելիք չունեն, ուստի պետք է ֆիլտրել այդ կուսակցություններին:
Զոհրաբյանն անդրադարձավ պաշտոնեական դիրքի չարաշահմանը` հանուն կուսակցության: «Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը 7 հազար` գազի աշխատակիցների մոտ տրանսֆորմացիա տեղի ունեցավ, մարդիկ հասկացան որ պետք է դառնան ՀՀԿ-ական, Նժդեհի հետևորդներ, նրանց մոտ մեկ գիշերում բռնկում եղավ առ Նժդեհ: Միգուցե դա Կարեն Կարապետյանի նվերն էր ՀՀԿ-ական դառնալու առթիվ: Հիմա գազավիկ լինելը մոդայիկ է, համարվում են պռախոդ ունեցող էլիտա, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սա ճանապարհ չէ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: