Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ինքնիշխանությունը քանդող Սորոսի գործը ծաղկում է: Ըստ ՌԴ Հանրային պալատի անդամ Ի. Ռեմեսլոյի՝ Սորոսի գործունեության ծրագիրը հիբրիդային պատերազմի ձև է: Սխեման՝ փող է հատկացվում բժիշկներին, ուսանողներին, ուսուցիչներին, բայց ամեն ինչ արվում է երկրի քաղաքական կառույցի շարքեր ներթափանցելու համար. նշում է Сегодня.ру-ն։
Հետո միջոցներ են հատկացվում քաղաքացիական ակտիվիստներին, հասարակական և քաղաքական շարժումներին: Խոշոր գումարներ են հատկացվում մարդկանց, նրանց բարձրացնում են պետական ապարատի պաշտոնների:
Սորոսի մեթոդները ցուցիչ են Ուկրաինայում, Մոլդովայում, Հայաստանում, որտեղ կա «ինքնիշխանության ամբողջական և մասնակի կորուստ»: 20 տարվա ընթացքում Սորոսի դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմել է 45-50 մլն դոլար:
Սորոսի հիմնադրամի մակաբուծական գործունեությունը Հայաստանում ունի պատմություն: 2003 թ.-ին հիմնադրամի կողմից ֆինանսավորվող 60 կազմակերպություն միավորվել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության մեջ: Վարչապետի պաշտոնում Փաշինյանի գալով՝ Սորոսի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններն ընդլայնեցին իրենց գործունեությունը, նրանց ներկայացուցիչները մտան ուժային կառույցներ: «Դա հանգեցրեց Արցախում տարածքային կորուստների, բնակչության բողոքների», – նշում է կայքը։