ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը գրում է.
«Նիկոլը հոգոց հանելով անհետ կորած զինվորների ծնողներին ասում է, որ իրենք մեղավոր են, բայց դա ունի օբեկտիվ և սուբեկտիվ պատճառներ, թե բա մենք բարիկադի տարբեր կողմերում չենք, ձեր ցավն ու մրմուռը իմ տան ցավն է:
Լուծում են ուզում այդ մարդիկ, լուծում, կոնկրետ ասա ում դիմեն, երբ պատասխան կստանան:
Ժողովուրդ ջան չեք տեսնում, որ այս մարդկանց մեջ ոչ մի կոմպետենտ անձ չկա:
Պատերազմի ընթացքում երբ առաջարկվում էր ստեղծել շտաբ, դա ենթադրում էր, որ պետք էր տիրապետել ամեն ինչին: Այս մարդիկ չհասկացան, որ պատերազմը միայն ֆրոնտը չի, դա նաև վիրավորների, զոհվածների հարցերով զբաղվել է:
Բա դուք գետինը չե՞ք մտնում, որ մարդիկ իրենց կապերով են ճշտում իրենց տղան զոհվել է, որտեղ է, գնում գտնում բերում էին:
Բա դուք գետինը չե՞ք մտնում, երբ քույրը իր եղբոր նկարը տեղադրում էր ֆեյսբուքում և փորձում էր տեղեկություն ստանալ:
Բա դուք գետինը չե՞ք մտնում, որ հոսպիտալներից վիրավորներին տեղափոխում էին Երևան, իսկ զինվորների ծնողները հետո հիվանդանոցներով պտտվում էին նոր գտնում:
Բա դուք գետինը չե՞ք մտնում անհետ կորած զինվորների ծնողներին ստիպում եք հիմա էլ գնան դեսպանատների դիմաց հավաքվեն մի փոքրիկ հույսով:
Բա դուք գետինը չե՞ք մտնում, որ հրադադարի ստորացուցիչ թուղթը ստորագրել եք քիչ է մի հատ էլ դրա մի կետը խելոք կատարում եք, որտեղ գրված է հող հանձնելու մասին, իսկ մյուս կետը թշնամին չի կատարում և դուք լուռ եք: Բա չեք տեսնու՞մ, որ գերիների և զոհերի փոխանակման հարցը նույնիսկ չեք կարողանում լուծել, իսկ գերիներին ծաղրում են, նկարում և տեղադրում համացանցում, կրկնակի անգամ ստորացնելով հենց ձեզ: Բա եթե գերիներին չեն տալիս, գյուղերն ինչու՞ եք հանձնում:
Թե բա հող կդառնանք ձեր ոտքերի տակ ժող ջան, բայց ժող ջանի ոտքերի տակի հողը տվեցիք թշնամուն:
Ինչու՞ գետինը չեք մտնում»: