Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը փորձել է հետ պահել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անելու մտքից՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Երբ իմացա, որ Գեղամ Մանուկյանը որոշել է հացադուլ անել, ես իմ կյանքում առաջին անգամ որոշեցի հացադուլ անող քաղաքացուն հորդորել, որ հրաժարվի այդ մտքից, որովհետև ում հրաժարականը, որ նա պահանջում է, չունի որևէ խղճի զգացում, դաժան է, մարդկային կյանքը նրա համար զրոյական նշանակություն ունի, և նա նույնիսկ հաճույք կստանա, որ Գեղամ Մանուկյանը հյուծվի և հասնի մահվան դուռը»,-հայտարարեց Ավետիք Իշխանյանը լրագրողների հետ զրույցում:
Նա հիշեցրեց, որ 2019 թվականին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում հացադուլի հետևանքով մահացավ «Հայոց Արծիվներ» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը։
«Ես համոզված եմ, որ Փաշինյանը տեղյակ է եղել նրա՝ հյուծված լինելու մասին և հրահանգել է ոչինչ չանել: Այս տեսակետից ես ևս մեկ անգամ հորդորում եմ Գեղամ Մանուկյանին, որպեսզի հրաժարվի այդ մտքից, որովհետև մենք բոլորս գործ ունենք մի դաժան անձնավորության հետ, որի համար մարդկային կյանքը զրո է»,- ասաց իրավապաշտպանը: