|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հարցեր է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նա, մասնավորապես, նշել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ սահմանների ճշտման միակողմանի գործողությունները կատարելիս հիմք է ընդունում ԽՍՀՄ սահմանները և GPS համակարգի տվյալները:
Այս դեպքում, ինչու է Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում ԽՍՀՄ սահմաններով, երբ Ադրբեջանն այն մերժում է:
Արդյոք հաջորդ քայլով Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարվելու Ադրբեջանի կողմից 1918-1920թթ. իրեն վերագրած տարածքների սահմաններով:
Արդյոք ՀՀ կառավարությունը, ի դեմս վարչապետի նպատակ է դրել արդարացնել Ադրբեջանի ակնկալիքները:
Ես այսպես եմ պատկերացնում իրավիճակը, պետք է բոլոր հնարավոր հակասություններն օգտագործել Ադրբեջանի միակողմանի պահանջները մերժելու կամ վատագույն դեպքում ձգձգելու համար: Բայց վարչապետն ինքն է կարծես հակասությունները փորձում վերացնել Ադրբեջանի օգտին»: