կարևոր
796 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-07 14:47
Աշխարհ

Դաշնային խորհուրդը պատասխանել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի ծրագրին

Դաշնային խորհուրդը պատասխանել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի ծրագրին

Ռուսաստանը պարտավոր չէ ընդունել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի պայմանները՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, Lenta.ru-ին ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։

Վերջինիս խոսքով՝ Վաշինգտոնի կողմից առաջադրված ոչ մի նախաձեռնություն Մոսկվայի համար պարտադիր չէ։

Նշենք, որ հինգշաբթի Wall Street Journal թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Թրամփի շրջապատը, որը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի մասին, նախատեսում է սառեցնել Ուկրաինայի հակամարտությունը, բայց շարունակել զենքի մատակարարումը, իսկ Կիևը դրա դիմաց պետք է խոստանա ժամանակավորապես հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց: