Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-11-11 20:24
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթուցիկ՝ ԱԺ շենքի դիմաց․ Սա Նիկոլի ոճն է՝ արձագանքեց ՀՅԴ ներկայացուցիչը

Արցախի հանձնման դեմ հանրահավաքի ընթացքում ԱԺ շենքի դիմաց անհայտ անձը ծխարձակող պայթուցիկ է նետել ոստիկանների ուղղությամբ՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Սա Նիկոլի ոճն է ու ինքը էս ամբողջ ընթացքում սենց սադրանքներ է անելու»,-արձագանքեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա հավաքի մասնակիցներին կոչ արեց սադրանքների չենթարկվել ու ոստիկանների հետ բախումների չգնալ:

Այս միջադեպն իրարանցում առաջացրեց ցուցարարների ու ոստիկանության շարքերում:

Որոշ ժամանակ անց ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Այվազյանը լրագրողներին հայտնեց, որ կիրառված միջոցը ծխարձակող պայթուցիկ է եղել, որը հավաքի մասնակից քաղաքացիներից մեկը նետել է ոստիկանների ուղղությամբ:

«Քաղաքացի էր, ուղղակի քաղաքացի էր, չգիտենք ով էր: Արդեն ձերբակալվեց»,- ասաց Այվազյանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ ցուցարարները մինչև ժամը 12-ը ժամանակ էին տվել իրենց պահանջները բավարարելու համար։

Ավելի վաղ ներկայացրել էինք ինչպես է ԱԺ դիմաց երգում ՀՅԴ ցուցարարը։

Ավելի վաղ գրել էինք արցախցի կնոջ մասին, որը դիմելով ՀՀվարչապետի կնոջն, ասել էր՝ Աննա՛, Արցախում լույս չկա, էդ դու որտեղի՞ց ես ինտերնետ մտել։

Կարդացեք նաև Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը, թե՝ Երևանի քաղաքապետ «սուպերմամայի» գլխավորությա՞մբ պետք է այս ժողովուրդը կռվեր։

Մինչ այդ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր՝ Նիկո՛լ, ժողովուրդը զզվում է քեզանից, ամաչում է քեզ համար։

Ավելի վաղ նշել էինք, որ Իշխան սաղաթելյանը ԱԱԾ-ին կոչ էր անում փնտրել Նիկոլ Փաշինյանին՝ ո՞ր երկրի դեսպանատանն է թաքնված։

Ավելի վաղ ներկայացրել էինք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը, որում նշվում են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Արցախի և Հայաստանի փրկության համար։

Գրել էինք նաև Իշխան Սաղաթելյանի հայտարարության մասին, որ Նիկոլը հենց այսօր պետք է հեռանա։

Իշխան Սաղաթելյանի մեկ այլ հայտարարություն՝ ո՛չ բանակը, ո՛չ ներքին զորքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած ղեկավարին չեն հետևելու։

Նշենք, որ, զուգահեռաբար, բերման են ենթարկվում ՀՅԴ և մյուս կուսակցությունների անդամ ցուցարարները։

Մանրամասն՝ տեսանյութում․