|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«Զվարթնոց» տաճարում սեպտեմբերի 21-ին տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն:
2019 թ-ին սկիզբ դրվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, որն ավանդաբար տեղի է ունենում սեպտեմբերի 21-ին: Նախագծի մասնակից ձեռներեցներից 12-ը ստանում են «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը: Եվս մեկն էլ արժանանում է գլխավոր մրցանակի, որը հանձնում է ՀՀ վարչապետը:
Այս տարի երկու հատուկ մրցանակ է նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ կստանան բուժաշխատողները, իսկ հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինվորականները: