|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Չորս թուրք գեներալներ կմիանան հատուկ հրամանատարական խմբին, որը կներկայացնի Թուրքիայի զինված ուժերն Ադրբեջանում: Այս մասին հայտնում է «Կավկազինֆո»-ն՝ հղում անելով ադրբեջանցի ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևին։
Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը նշանակվել է Ադրբեջանում հատուկ խմբի ղեկավար՝ Թուրքիայի Գլխավոր շտաբի տրամադրության տակ։
Գեներալ Աբդուլլահ Գաթըրջըն նույնպես ընդգրկվել է Էգեյան բանակի հրամանատարության կազմում և ընդունվել Ադրբեջանին նվիրված հատուկ խմբի համատեղ կենտրոնի հրամանատարությունը:
Գեներալ Էնդեր Գյուները նշանակվել է Հատուկ խմբի հրամանատարության գլխավոր շտաբի պետ:
Դրան զուգահեռ՝ փոխվել է նաև Բաքվում Թուրքիայի զինված ուժերի ռազմական կցորդը: Նոր ռազմական կցորդ է նշանակվել գեներալ Զաքարիա Յալչընը:
Նշվում է, որ որոշ ժամանակ առաջ թուրքական ԶԼՄ-ները նույնպես տեղեկատվություն էին տարածել այդ նշանակումների մասին: Տեղեկատվության համաձայն՝ չորս գեներալների նշանակումով Բաքվում ավելացել է նաեւ Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչների թիվը: