Րաֆֆի Քորթոշյանը գրում է.
«Արցախի պաշտպանության բանակի կողմից ձերբակալված թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական բանակի անդամ Սիրիայի Իդլեբ նահանգի Ջսր Ալ-Շղուր շրջանի Ալ-Զիյադիե գյուղի բնակիչ Յուսեֆ Ալ-Աբեդ Ալ-Հաջին ինչպես պարզվում է (համացանցում կարճատև պրպտումներից) սերում է ահաբեկչական կարկառուն անցյալ ունեցող ընտանիքից: Վերջինիս համագյուղացի-ազգականներից (տոհմից) առնվազն 4-ը սպանվել են Սիրիական բանակի դեմ մղված մարտերում.
1. Սաբեթ Ալ-Հաջի. սպանվել է 2015 թ. հուլիսի 24-ին
2. Օսման Ալ-Հաջի. սպանվել է 2016 թ. ապրիլի 14-ին
3. Նիզար Ահմեդ Ալ-Հաջի. սպանվել է 2017 թ. օգոստոսի 25-ին
4. Մահմուդ Ահմեդ Ալ-Հաջի. սպանվել է 2017 թ. օգոստոսի 25-ին»: