Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Զինուժ մեդիան» հերթական ռեպորտաժն է պատրաստել, որպեղ պատմում է Հայաստան տեղափոխված արցախցիների մասին: Նշվում է, որ տիկին Անժելան պատերազմի հենց աֆռաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ռազմաճակատ է ճանապարհել երեք որդիներին, իսկ ինքը ստիպված թոռների ու ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան:
«Մի օր պետք է լիներ այս կռիվը, որովհետեւ 30 տարվա մեջ ամեն օր սպասում էինք այս պահին, բայց ոչ այս աստիճանի»,-նշել է Անժելան, ով առաջին արցախյան պատերազմի ժամանակ ամուսնու եւ որդու հետ Տող գյուղն է պաշտպանել: Դիվորսիոն հարձակման ժամանակ որդին վիրավորվել է, բայց արդեն ապաքինվում է.
«Ամուսնուս կորցրեցի 1993-ին, ինքը Տող գյուղի հրամանատարն էր: Իր տղան էլ չի ուզեցել թողնի, դուրս գա, մնացել է, որ պաշտպանի գյուղը, վիրավորվել է»:
Որդու կինն էլ հավելում է. «Չէինք ուզում Տողից դուրս գալ, ասում էինք դավաճան չենք, բայց երբ լայնածավալ պատերազմ է, այլ զենքեր են օգտագործում, երեխաների հետ տեղափոխվեցինք: Կարեւորը մարդկային կորուստ չլինի, թեկուզ ավերված լինի մեր տունը, սպասում ենք, որ վերադառնանք մեր տուն»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: