Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ Դավիթ Մակարյանն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին: Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:
«Իմ սիրտը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հետևանքով տուժած մարդկանց հետ է: Իմ հասարակական գործունեության մեջ է մտնում Ուկրաինայի հայերի միության ղեկավարի տեղակալի լիազորությունների իրականացումը: Ուկրաինայի հայերի միությունը մի շարք կարևոր նախագծեր է իրականացնում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում՝ տարբեր ուղղություններով՝ մշակույթ, կրթություն, սպորտ, պատմություն եւ այլն»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ այսօր իր «հայ եղբայրներն ու քույրերը դժբախտության մեջ են»:
Մակարյանը տեղեկացրել է, որ կայացել է արտահերթ նիստ՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, հայկական համայնքների տարածաշրջանային ղեկավարների, տեղակալների, ինչպես նաեւ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի մասնակցությամբ:
«Հանդիպման արդյունքներով որոշում է կայացվել շտաբ ստեղծել գործողությունների արդյունավետ համակարգման համար, առաջին հերթին՝ ԼՂ-ում մարտական գործողություններից տուժած հայերին աջակցելու համար: Շնորհակալ կլինենք յուրաքանչյուրին, ով կօգնի»,- ասել է նա:
Ուկրաինայի հայ համայնքն ակտիվորեն աջակցում է Հայաստանին: Ուկրաինայի հայ համայնքի կողմից այս ընթացքում բերվել է շտապօգնության ավտոմեքենաների մեծ խմբաքանակ, ինչպես նաև էլեկտրագեներատորներ, բժշկական պարագաներ, ձմեռային հագուստ և կոնկրետ նշանակության այլ միջոցներ: