|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հերթական անգամ առաջարկել է «Ղարաբաղի հայ համայնքի» ներկայացուցիչների հետ երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում. այս մասին ասված է Իլհամ Ալիեւի վարչակազմի` այսօր՝ մարտի 27-ին, տարածած հաղորդագրության մեջ։
«Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմը մարտի 1-ին Խոջալու (Իվանյան) քաղաքում տեղի ունեցած հանդիպման և մարտի 13-ի հրավերի շարունակությամբ Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ևս մեկ անգամ հրավիրում է հանդիպում անցկացնել Բաքվում ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում` քննարկելու վերաինտեգրման հարցերը, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը», - նշվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումները կարող են շարունակվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ և տեղի ունենալ այնտեղ, որտեղ տեղի է ունեցել նախորդ հանդիպումը՝ մարտի 1-ին Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի շտաբում. այս մասին դեռ մարտի 13-ին հայտարարել էր Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։