կարևոր
3718 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-28 09:23
Քաղաքական

Ապարատը գտել է դեպի Փաշինյանի սիրտը տանող ճանապարհը. «Հրապարակ»

Ապարատը գտել է դեպի Փաշինյանի սիրտը տանող ճանապարհը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է նոր տարին մեկնարկից սկսած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցեր է կատարում տարբեր գերատեսչություններ եւ քննարկում այդ գերատեսչության աշխատանքները: Կառավարության մամուլի ծառայությունն էլ հաղորդագրություններ եւ տեսանյութեր է տարածում, որ վարչապետի մասնակցությամբ քննարկել են տվյալ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը։ Փաշինյանի գերատեսչական այցերը բուռն քննարկումների առիթ են դարձել կառավարման համակարգում։

Պատմում են, որ չնայած իր յուրաքանչյուր այցից առաջ մի ամբողջ դեսանտ են իջեցնում տվյալ գերատեսչություն, որ վախի, սարսափի եւ հանդիսավորության մթնոլորտ ստեղծեն, քանի որ Փաշինյանը կարծում է, թե ուժն ու իշխանությունը վախի մեջ է եւ ինքն էլ այդ հանդիպումներին ներկայանում է լուրջ ու պահանջկոտ կեցվածքով, սակայն դրանք Իլ-Պետրովի գրչին արժանի քննարկումներ են դառնում: Քննարկման սկզբում պահանջում են, որ ոլորտի պատասխանատուները` վարչությունների պետեր, փոխնախարարներ, նախարար, հաշվետվություն ներկայացնեն, եւ անգամ ժամանակ է սահմանվում, որ երկար-բարակ չխոսեն:

Բայց երբ մարդիկ զեկուցելն ավարտում են, սկսում է վարչապետը հարցեր տալ եւ ներկաները հազիվ են փռթկոցն ու զարմանքը զսպում, որովհետեւ պարզվում է, որ նա սարսափելի ոչ կոմպետենտ է տվյալ ոլորտից, անտեղյակ է եւ լսածն էլ լավ չի ընկալել։ Նա հիմնականում լրագրողական հարցեր է տալիս, կառչում խոսողների բառերից ու անկարեւոր բաներից, կոպտում է պատասխանատուներին: Բայց ներկաները «ջոկել են», որ երբ գովում ու քծնում են նրան, այլեւս կոպիտ խոսքեր, դժգոհություն չի արտահայտում, գոհ հեռանում է եւ այդ քննարկումն էլ տհաճ հետեւանքների չի հանգեցնում` սեւ ցուցակ ընկնելու, աշխատանքից հեռացվելու ձեւով: Ոմանք ավելի մեծ խորամանկություն են դրսեւորում` փնովում են նախկիններին, կամ շեշտում իր` մեծ հեղափոխականի դերը համակարգի կայացման գործում, կամ` հիշեցնում են թավշյա, ոչ բռնի հեղափոխության մասին եւ ամեն ինչ բարեհաջող է ավարտվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: