Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահի վարչակազմը վերաինտերգրամն մասին հայտարարությամբ է հանդես եկել:
«Վերաինտեգրումն իրականացվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում՝ Ադրբեջանի Սահմանադրության, օրենքների և միջազգային պարտավորությունների հիման վրա։
Անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելությունից՝ բոլորի հավասար իրավունքներն ու ազատությունները, ներառյալ բոլորի անվտանգությունը երաշխավորված են։
Հայ բնակիչների բնակության տարածքներում կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով։ Բնակիչները կարող են ներգրավվել հատուկ առաքելությունների աշխատանքում։
Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ մունիցիպալիտետները ձևավորվում են ընտրությունների միջոցով։
Զինաթափման և զորացրման գործընթացն ավարտվում է, բնակիչներից առգրավվում է ողջ զենքը։
Ադրբեջանի ներքին գործերի մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը։ Բնակիչները կարող են ներգրավվել ներքին գործերի մարմիններում աշխատանքում:
Բնակիչների բնակության տարածքներում ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների (կրթություն, առողջապահություն, էներգիա, գազ, ջուր, ճանապարհ, կապ, հողի բարելավում և այլն) ապահովումը որոշակի ժամանակահատվածում հասցվում է հանրապետական միջինի մակարդակին։
Խրախուսական միջոցառումների փաթեթը, ներառյալ հարկային և մաքսային արտոնությունները, կապված հատուկ տնտեսական ռեժիմի հետ, որը ներդրվել է «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների» տնտեսական զարգացումն արագացնելու նպատակով, վերաբերում է այն տարածքներին, որտեղ ապրում են հայ բնակիչները։
Ադրբեջանի Հանրապետության ազգային արժույթն ամբողջությամբ շրջանառության մեջ է մտնում։
Ֆերմերներին տրամադրվում են սուբսիդիաներ. նրանք ազատվում են բոլոր հարկերից, բացի հողի հարկից։
Բնակիչները ենթակա են ամբողջ հանրապետությունում կիրառվող աշխատավարձի և սոցիալական նպաստների համակարգին։
Բնակիչներին երաշխավորվում է իրենց մշակույթը և էթնոմշակութային առանձնահատկությունները պահպանելու և զարգացնելու իրավունքը։
Ապահովվում է կրոնի ազատությունը և մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը։
Ստեղծվում է հայերենի օգտագործման հնարավորություն։
Հայ բնակիչների ներկայացուցիչների հհայերենի օգտագործման հնարավորություն։ետ վերաինտեգրման գործնական իրականացման շուրջ շփումները շարունակվելու են»: