|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին կոչ էր արել հասարակությանը՝ բոյկոտել ֆրանսիական ապրանքանիշերի արտադրանքը՝ ֆրանս–թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին, երբ Էրդողանը Էմանուել Մակրոնին կոչ էր արել դիմել հոգեբույժի, ինչին ի պատասխան՝ Ֆրանսիան հետ էր կանչել իր դեսպանին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Մոհամմադ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու համար (իսլամում արգելված է Մոհամմադին պատկերող ցանկացած նկար) ուսուցչի գլխատումից հետո Մակրոնը հայտարարել էր, որ պայքարելու է ծայրահեղ իսլամիզմի, «Մուսուլման –եղբայրների» դեմ, որոնք ֆինանսավորվում և աջակցություն են ստանում Թուրքիայից։
Սակայն հունական Greek City Times-ը հայտնում է, որ Էրդողանի կնոջը՝ Էմինեին, հավանաբար մոռացել էին զգուշացնել ֆրանսիական ապրանքների բոյկոտի մասին. նրան նկատել են ֆրանսիական Hermes ապրանքանիշի պայուսակով։