|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Նոյեմբերի 25-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր. Yerkir.am-ը տեղեկանում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից:
Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:
«Հարգելի՛ ուղևորներ, եղե՛ք ուշադիր ձեր անձնական իրերի նկատմամբ»,- նշված է գրառման մեջ:

